Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Արմպրոդէքսպո»-ին ներկա էին միայն «ջան» ասող լրատվամիջոցները

«Արմպրոդէքսպո»-ին ներկա էին միայն «ջան» ասող լրատվամիջոցները
18.10.2013 | 15:58

«Խնդրում եմ դուրս եկեք այստեղից»,- լսեցի այսօր թիկունքիցս, երբ իմ մասնագիտական իրավունքների մեջ, առանց որևէ ավելորդությունների, մեծ շտապողականությամբ հասել էի Մերգելյան ինստիտուտ` մասնակցելու «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին: Մուտքի մոտ ստուգում անցկացնող «պահակակետից» փորձում էի պարզել, թե ինչու մեր լրատվամիջոցը հրավիրված չէ, և ինչ է նշանակում այս խտրականությունը: Թիկունքիս աննկատ հայտնված մի տղամարդ (տեսքից կարելի էր ենթադրել, որ երկրիս նախագահի թիկնապահններից էր) «ախրաննիկին» հատուկ տոնով ասաց, որ եթե լրատվամիջոցը նշված չէ, ուրեմն` դուրս եկեք այստեղից: Դուրս եկա. Ոչ միայն ես: Որոշ կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ ևս դուրս հրավիրվեցին, որոնք այդպես էլ չկարողացան կատարել իրենց մասնագիտական պարտականությունը:

Հետաքրքիր է, ի՞նչ սկզբունքով են առաջնորդվել հրավիրողները, ի՞նչն է հիմք հանդիսացել, ասենք, «Իրատես de facto»-ին և շատ այլ լրատվամիջոցներին անտեսելը: Ստացվում է` ընտրո՞վի են լրատվամիջոցները, ստացվում է` ով շատ «ջան» չի ասել ՀՀ աշխատակազմին, ով բավականաչափ չի գովաբանել երկրի նախագահի ու նրա վարչակազմի գործունեությունը, ով իր հիացական խոսքը չի ասել իր հոդվածներում, չի հրավիրվել: Երկիր եմ ասել, է՜:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ